Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի դիտարկմամբ՝ Իսրայելը սխալ հաշվարկ է արել՝ հարվածելով Իրանի տարածքին: «Սիոնիստները սխալվել են Իրանի հարցում: Նրանք Իրանը չգիտեն: Նրանք դեռևս չեն կարողացել պատշաճ կերպով գնահատել Իրանի ժողովրդի ուժը, նախաձեռնությունն ու վճռականությունը։ Նրանք պետք է հասկանան դա»,- գրել է Խամենեին X-ում:               
 

Քրիստոսն անապատում

Քրիստոսն անապատում
17.01.2024 | 09:39

Անապատի մեջ խավար ու տխուր,

Ցրված քարերից մի քարի վըրա,

Գլխակոր նըստած, մտախոհ ու լուռ՝

Աշխարհի մասին մըտածում էր Նա։

Նրա ճակատը մութն էր ավելի,

Քան անապատը գիշերվա մթնում,

Մտածում էր Նա՝ սեր-լույս ծավալի

Մարդկային կյանքի մութն անապատում։

Աչքի առաջև անց էին կենում

Սըրով, արյունով խուժադուժ ազգեր,

Անճար ու տըկար լաց էին լինում

Աղքատը, այրին ու որբը անտեր...

Եվ անապատում մի քարի վըրա

Միայնակ նըստած մըտածում էր Նա...

Հովհ. ԹՈՒՄԱՆՅԱՆ

Հ.Գ.

Գեղանկարը՝ Իվան ԿՐԱՄՍԿՈՅԻ

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 3566

Մեկնաբանություններ